Մեր պետականությունը կարա ոչնչանա, բայց եթե ուզում ենք սուբյեկտ լինել, պետքա խաղանք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Մեր պետականությունը կարող է ոչնչանալ, բայց եթե ուզում ենք սուբյեկտ լինել, պետք է խաղանք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ՀՀ-ում իշխանությունը ձևավորվում է դեսպանատներում, իսկ հիմա ընդդիմությանը ասել են` գնացեք, վերցրեք իշխանությունը, թե կարաք, բայց չեն կարողանում։ 

Ըստ Մանասյանի` իշխանությունն առաջարկում է հետևյալ ճանապարհային քարտեզը․ եթե չենք կարողանում թշնամուն հաղթել, ապա գնում ենք բարիշելու, իսկ ընդդիմությունն առաջարկում է չհաշտվել թշնամու հետ և ուրիշի տղամարդկանց բերել, որ մեր կանանց անվտանգությունը պահեն։ 

«Ընդդիմադիրները թող գնան, նստեն Արցախում ու ասեն, որ անկախ են, էդքան շնորհք ունեն, թող անեն»,- ասաց Մանասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։