Բրյուսելում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

236297.jpg

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամային հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին:

«Ուրախ եմ, որ կարողացա հյուրընկալել Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի Բրյուսելում՝ այս ձեւաչափով արդեն երկրորդ հանդիպմանը»,- նշել է Տոյվո Կլաարը:

--00--ՀԶ