ՔՊ-ական պատգամավորները պատասխանել են Իշխան Սաղաթելյանի այսօրվա հայտարաություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

․

Ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանն, այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում, հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չի տիրապետում իրավիճակին և կոչ արեց ՔՊ խմբակցության պատգամավորները  որոշում կայացնեն առաջիկա 1-2 օրվա ընթացքում։

ՔՊ խմբակցության որոշ պատգամավորներ անդրադառնալով Սաղաթելյանի հայտարարությանը սոցցանցերում գրառումներ են կատարել․

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է.

«Ի պատասխան Իշխան Սաղաթելյանի՝ ՔՊ խմբակցությանն ուղղված կոչին, իմ անունից հայտնում եմ, որ դատապարտում եմ Հայաստանի տարբեր ջրավազաններ թափոններ, թունավոր քիմիկատներ և թմրադեղեր լցնելու բոլոր դեպքերը։ Սիրելի քաղաքացիներ, մտածեք ձկների և առհասարակ շրջակա միջավայրի առողջության մասին։ Հայաստանի Օլիմպիական կոմիտեին էլ իր հերթին կոչ եմ անում վերջիվերջո լրջորեն դիտարկել Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը Հայաստանի թեթև ատլետիկայի հավաքականում՝ որպես 100 մետր սպրինտի վազորդ։ Կարծում եմ՝ դրանով կօգնեք նրան վերջապես գտնել իր տեղը աշխատաշուկայում»։

Պատգամավոր Արփի Դավոյանը գրել է.

«Ի պատասխան, այդպես էլ մեծ առաջնություններում հանդես չեկած, արագ վազքի մեծն վարպետ Իշխան Սաղաթելյանին` վարպետ, վերադարձիր Ազգային ժողով, այնտեղ կխոսենք»։

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրել է.

«Ախր գալու եք Ազգային ժողով, ախր ձեր էսօրվա հայտարարությունների համար հատ-հատ պատասխան եք տալու, ախր երես պիտի ունենաք էդ ժամանակ: Թե չէ ձեր կողմից ավտոբուսներով բերած մարդկանց առաջ ձեզ լավ եք զգում, գիտեք մենք մոռանալո՞ւ ենք ձեր ասածները»:

--00--ԱՀ