Հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, առողջացել է 435 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

․

Մայիսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, իրականացվել է 2629 թեստավորում, առողջացել է 435 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Այսպիսով, հաստատվել է հիվանդության ընդհանուր 422871 դեպք, որոնցից 411485-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1081 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3053893 թեստավորում:

--00--ԱՀ