Իշխանությունը խմբեր է ստեղծել, որ գնան սադրանքների. ոստիկանությունը թող զբաղվի Նիկոլի շրջապատով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Ակնհայտ է, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը լուրջ ճնշման տակ են իշխանության և Նիկոլի կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նրա ձևակերպմամբ՝ ակնհայտ է, որ ճնշելու են և դրդելու են, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ապօրինի գործողություններ իրականացնեն ընդդիմության և այս խաղաղ անհնազանդության բողոքի դուրս եկած մարդկանց նկատմամբ։

«Նախ ուզում եմ զգուշացնել,որ չգնան այդ քայլին, Նիկլոն ամեն ինչ անելու է, որ այդ ուժերին մասնակից դարձնի այդ ապօրինություններին, իրենց անընդհատ դրդում են, իրենք պետք է տեղիք չտան, մնան օրենքի և իրենց լիազորությունների շրջանակում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00--ՀԶ