Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Կիև դեռևս իմաստ չունի. Վատիկանի պետքարտուղար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

հռոմի պապ

Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը հայտնել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կցանկանար առաքելական այց կատարել Ուկրաինա, սակայն ներկա իրավիճակում նման այցը իմաստ չունի, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Հռոմի պապը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի նպաստի Ուկրաինայի հակամարտության շուտափույթ ավարտին: Սակայն, ըստ նրա,այցն իմաստ չի ունենա, եթե հաջորդ օրը նախկինի պես պատերազմը վերսկսվի։

 

--00—ԼՄ