Մահացել է դիվանագետ, ՉԺՀ-ում և Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

․

Երակարատև հիվանդությունից հետո մահացել է Չինաստանում, Բուլղարիայում ՀՀ նախկին դեսպան, դիվանագետ և զինվորական Արմեն Սարգսյանը: 

 • 1981-1982 թթ. - ԵՊՀ ռեկտորատի ուսումնական մասի ավագ տեսուչ։
 • 1982-1991 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում (https://hy.m.wikipedia.org/wiki/%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5…
 • 1991-1994 թթ. - ծառայել է Հայաստանի զինված ուժերում (https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5…
 • 1994-1999 թթ. - ծառայել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%80%D5%80_%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D…) արտաքին հարաբերությունների ստորաբաժանումներում որպես բաժնի պետի տեղակալ, բաժնի պետի, վարչության պետի տեղակալ, այնուհետև արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ։
 • 1999-2002 թթ. - Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում (https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%89%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5…) Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ։
 • 2002-2008 թթ. - ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ, ռազմական, ռազմածովային և ռազմաօդային կցորդ։
 • 2008 թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում (https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%89%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5…) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
 • 2009 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Կորեայի Հանրապետությունում (https://hy.m.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B8%D6%80%D5%A5%D5%A1%D5%B5%D5…) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
 • 2009 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում (https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D5%A5%D5%BF%D5%B6%D5%A1%D5…) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 
 • 2010 թ. ապրիլի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Սինգապուրի Հանրապետությունում (https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%AB%D5%B6%D5%A3%D5%A1%D5%BA%D5…) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 
 • 2013 թ. հուլիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: 
 • 2013 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Մոնղոլիայում (https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D5%B6%D5%B2%D5%B8%D5%AC%D5…) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 
 • 2014 թ. հունվարի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: 
 • 2016 թ. փետրվարի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 
 • 2016 թ. մարտի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 

24News-ի խմբագրակազմը ցավակցում է Սարգսյանների ընտանիքին:

--00--ԱՀ