Երևակայական խուլիգանության կասկածանքով ուզում են ձերբակալել երիտասարդի, որն իր ոտքով է եկել բաժին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Բենիկ Գալստյան

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Այժմ Արաբկիրի քննչական բաժնում եմ, որտեղ քիչ առաջ ձերբակալել էին դաշնակցական երկու երիտասարդների՝ ինչ-որ երևակայական խուլիգանության կասկածանքով։

Իսկ այժմ նույն կասկածանքով ցանկանում են ձերբակալել երրորդ երիտասարդին, ով ԻՐ ՈՏՔՈՎ ԻՆՔՆԱԿԱՄ եկել է բաժին՝ տեղեկանալով, որ իրենով հետաքրքրվում են։

Հարգելի իրավապահներ, սա արդեն վերածվում է զավեշտի»։

Հիշեցնենք, որ Երևանում այսօր իրազեկման և անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում բազմաթիվ ակտիվիստներ են բերման ենթարկվել։

--00--ԱՀ