Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է. 168.am

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

․

Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում  հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան կողմից վթարի է ենթարկված կինը մահացել է: Այս մասիին հայտնում է 168.am-ը:

Կայքի տեղեկություններով տուժող կինը  19 տարեկան է: Երիտասարդ կինը  հղի է եղել, փրկել չի հաջողվել նաև պտղին:

Ըստ տեղեկությունների՝ նրան հիվանդանոց են հասցրել ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում:

ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ըստ իմ ունեցած տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի շարասյունը վրաերթի է ենթարկել մի հղի աղջկա: Վերջինս ցավոք մահացել է:

Գոյություն ունի համաշխարհային պրոտոկոլ, ըստ որի երկրի ղեկավարի մեքենան նման իրավիճակներում իրավունք չունի կանգնելու, բայց մի բան ակնհայտ ա, որ էս բոզի տղու երեսից անընդհատ անմեղ մարդիկ են մահանում....»:

--00--ԱՀ