Աբովյան-Կորյուն խաչմերուկից ապօրինի ձերբակալվել են մոտոերթի մասնակիցներ․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

278627116_1946831465526633_1120767226626815948_n.jpg

«Հայրենիք» կուսակցության քաղխորհդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ըստ ստացված վերջին տվյալների՝ Աբովյան-Կորյուն խաչմերուկից ապօրինի ձերբակալվել են մոտոերթի մասնակիցներ Մարտին Բադալյանը (Քանաքեռ-Զեյթունի ՈՍ բաժին), Արթուր Հարությունյանը և Տիգրան Ղարիբյանը (Կենտրոնի ՈՍ բաժին):

Ձերբակալության կադրերը վկայում են, որ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները այդ անձանց ձերբակալելու իրավաչափ հիմք չունեին, իսկ ապօրինի ձերբակալությունը կատարում են ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ: Մասնավորապես, իրազեկման ակցիայի մեքենայի վարորդին, ով որևէ դիմադրություն ցույց չտվեց, մեքենայից իջեցնելուց կոշտ ֆիզիկական բռնություն կիրառելով տապալեցին հատակին:

Եթե ունենք ՄԻՊ, ապա հրավիրում վերջինիս ուշադրությունը:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ փաստաբանները իրենց նախաձեռնությամբ արդեն ուղեևորվել են ոստիկանության բաժիններ»:

--00--ՀԶ