Թուրքիայում առաջարկել են Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետն անվանակոչել Թալեաթ փաշայի անունով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

․

Թուրքիայում քեմալիստական ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցությունը առաջարկել է ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետը կոչել Հայոց ցեղասպանության պարագլուխներից Թալեաթ փաշայի անունով: 

Մեջլիսում նորաբաց քեմալիստական կուսակցության միակ ներկայացուցիչ և կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղը նախագիծն առաջարկել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում հայերին ազգայնամոլական «գորշ գայլերի» նշանն է ցույց տվել։

«Սպասում ենք մեր առաջարկին ձեր աջակցությանը։ Այժմ դուք առերեսվում եք «անկեղծության թեստի» հետ։ Եթե չաջակցեք դրան, թուրք հասարակությունը կհիշի ձեր այդ պահվածքը, եթե աջակցեք, մենք կծափահարենք ձեզ»,- հայտարարել է թուրք պատգամավորը։

--00--ԱՀ