Ֆրանսիացիները գանգատվում են ավիատոմսերի զգալի թանկացումից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1081551.jpg

Հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո ավիատոմսերի արժեքի աճը դժգոհություն է առաջացնում Ֆրանսիայի քաղաքացիների շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է France 3-ը:

Հաղորդվում է, որ չվանցումներն արտասահման տարվա ընթացքում թանկացել են միջին հաշվով 6,1 տոկոսով, իսկ անդրծովյան տարածքներ՝ 13,5 տոկոսով:

Օռլի օդանավակայանում ուղեւորներից մեկը լրագրողներին պատմել է, որ առաջ Գվադելուպու մեկնելն արժեր շուրջ 500 եվրո, իսկ այժմ գումարը կարող է հասնել հազար եվրոյի:

Նման իրադրություն է ստեղծվել Մարտինիկու թռիչքների արժեքի կապակցությամբ: Air France ավիաընկերությունում, իր հերթին, տարիֆների աճը կապել են վառելիքի թանկանալու հետ:

«Ուկրաինայի իրադրությունն առաջացրել է նավթի գների զգալի աճ եւ, հետեւաբար, կերոսինի «…», որին բաժին է ընկնում ընկերությունների ծախսերի 20-ից մինչեւ 30 տոկոսը»,-պարզաբանել են մամուլի ծառայությունում:

Ուկրաինայի դենացիֆիկացման եւ ապառազմականացման ուղղությամբ հատուկ ռազմական գործողությունն առիթ է դարձել արեւմտյան երկրների համար, որպեսզի նրանք ուժեղացնեն պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա:

Մասնավորապես, սահմանափակումները վերաբերել են բանկային հատվածին եւ բարձրատեխնոլոգիական արտադրանքի մատակարարումներին: Սկսել են ավելի բարձր հնչել ռուսական Էներգակիրներից հրաժարվելու կոչերը:

Դրա հետ մեկտեղ Եվրոպան արդեն բախվել է վառելիքի գների աճին եւ դրանով պայմանավորված պարենային գնաճին, ինչն առաջացրել է բնակչության դժգոհությունը: Եվրոգոտու 19 երկրներում տարեկան գնաճը մարտ ամսվա արդյունքներով արագացել է, հասնելով 7,4 տոկոսի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

--00--ՀԶ