ԵՄ-ն նախկինի պես շարունակում է հավատարմորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը․ Միշել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի առաջխաղացման ուղղությամբ հետագա աշխատանքի հեռանկարները: ԵՄ-ն նախկինի պես շարունակում է հավատարմորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը»,- գրել է Միշելը:

--00--ԱՀ