Նարեկ Մկրտչյանն իր մամուլի քարտուղարի հետ կգործուղվի Հնդկաստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

235609.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ապրիլի 24-ից 28-ը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նրա մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը կգործուղվեն Հնդկաստանի Հանրապետություն: 

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանին 2022 թվականի ապրիլի 24-28-ը գործուղել Հնդկաստանի Հանրապետություն (ապրիլի 24-27-ը՝ Նյու Դելի, ապրիլի 27-28-ը՝ Մումբայ)՝ «Ռայզինա երկխոսություն» համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Նարեկ Մկրտչյանի և Զարուհի Մանուչարյանի` Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի և Մումբայ) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված է որոշման մեջ:

--00--ՀԶ