Շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը դուրս եկան կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

․

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը պայքարից դուրս թողեց Ռեյ Ռոբսոնին։ 2 դասական պարտիաներից հետո հաշիվը հավասար էր՝ 1։1։ Արագ խաղի երկու պարտիաներում Արոնյանը հաղթեց 1,5։0,5 հաշվով։ Այս մաաին Սամուել Սևյան գրառում է կատարել իր Թվիթերյան էջում։

Սամուել Սևյանի մրցակիցը Ուեսլի Սոն էր։ Ամերիկահայ շախմատիստն առավելության հասավ 2 դասական պարտիայում՝ 1,5։0,5։

Լենիեր Դոմինգեսը պարտության մատնեց Սեմ Շենքլանդին՝ 2,5։1,5։ Ֆաբիանո Կարուանան ուժեղ էր Ջեֆրի Սյոնից՝ 3։2։

Կիսաեզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի Դոմինգեսը, Սեւյանինը՝ Կարուանան։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 300 հազար դոլար է։ Հաղթողը կստանա 50 հազար դոլար։

 

--00--ՆՍ