Գևորգ Դանիելյանը ներկայացրել է Հայոց Եղեռնի՝ ցեղասպանության անբեկանելի իրավական հիմքերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

հասարակական

Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը հրապարակել է  Հայոց Եղեռնի՝ ցեղասպանության, ընդամենը մի քանի անբեկանելի իրավական հիմքեր:

«1. Թեպետ «Ցեղասպանությունը» որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ամրագրվել է միայն 1948 թ., այն դեռևս դարասկզբին մի շարք միջազգային իրավական փաստաթղթերով այդ թվում՝ Հաագայի 1907 թ. հոկտեմբերի 18-ի համաձայնագրով, նախատեսվել է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

2. 1919-20 թթ. թուրքական դատական ատյանները կայացրել են 7 տասնյակը գերազանցող դատական ակտեր, որոնցով հաստատված են համարել «էթնիկական շարժառիթներով հայերին բնաջնջելու» բազում հանցագործությունների դեպքերը և որոնցով ընդհուպ մահապատժի են դատապարտվել կուսակցական և պետական իշխանության պարագլուխները: Վերջիններս հասցրել են փախուստի դիմել, բայց, այնուամեայնիվ, բոլորն էլ անխտիր սպանվել են: Դատական ակտերը երբևէ չեն բեկանվել, մինչդեռ՝ թուրքական իշխանությունները, անտեսելով սեփական դատական ատյանների դատական ակտերը, հերոսացրել են և շարունակում են հերոսացնել այդ հանցագործներին:

3. «Ցեղասպանություն» հանցատեսակի բնորոշման համատեքստում Հայոց Եղեռնը, որի հիմքում դրվել է «Հայաստանը առանց հայերի» լոզունգը, դասական օրինակ է իր բոլոր տարրերով հանդերձ»։

--00--ԿԿ