«Լացիո»-ն հետաքրքրված է Մխիթարյանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական այլ ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի «Լացիո»-ն հետաքրքրված է «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծառայություններով:

Մխիթարյանը դեռևս նոր պայմանագիր չի կնքել «Ռոմա»-ի հետ և ներկայիս պայմանագիրը մայրաքաղաքային թիմի հետ վերջանում է հուլիսի 1-ին: Պայմանագրի ավարտից հետո հայ կիսապաշտպանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

«Գայլերի» կազմում Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման, դարձել է 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

--00--ԿԿ