Ալեն Դելոնը պատրաստվում է էվթանազիայի ընթացակարգին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

 

․

Կինոաստղ Ալեն Դելոնը բնակվում է Շվեյցարիայում, որտեղ կյանքից կամավոր հեռանալն օրինականացվել է։ Այս մաին գրում է իսպանական Marca պարբերականը։

Համաշխարհային կինոյի աստղը պատրաստվում է էվթանազիայի ընթացակարգին։ 86-ամյա դերասանը հուզիչ խոսքով է դիմել հանրությանը։ Նա շնորհակալություն է հայտնել նրանց սիրո և աջակցության համար և հույս է հայտնել, որ կարող է օրինակ ծառայել ապագա սերունդների համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ուղեկցել են ինձ և աջակցել բոլոր այս տարիների ընթացքում: Հուսով եմ, որ օրինակ կդառնամ ապագա դերասանների համար ոչ միայն աշխատանքում, այլև առօրյա կյանքում։ Շնորհակալություն. Ձեր Ալեն Դելոն»,- նրա խոսքերը մեջբերում է իսպանական Marca պարբերականը։

Ցնցված երկրպագուները չէին հավատում այս նորությանը, քանի որ նրանց համար Դելոնը միշտ մարմնավորում էր անվախ հերոսի, որը սովոր էր պայքարել մինչև վերջ: Հիշեցնենք, որ 2019 թվականին Դելոնի առողջությունը կտրուկ վատացել էր։ Նա երկու կաթված է տարել և ուղեղի արյունազեղում։ Դերասանը դժվարությամբ էր տեղաշարժվում և գտնվում էր շատ ընկճված վիճակում՝ վստահեցնելով, որ չի կարող լիարժեք ապրել։

--00--ՆՍ