Տարաների գործարանում բետոնե սյունը ապամոնտաժելիս աշխատակցի ինքնազգացողությունը վատացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

05505dc945302b38db8abeee3ce112d3.jpg

Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արմավիր քաղաքի վարչական տարածքում նախկի ապակյա տարաների գործարանի բետոնե հսկայական սյան վրա աշխատանքներ կատարողի ինքնազգացողությունը վատացել է և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝  նրան անվտանգ իջեցնելու համար:

Ժամանել է ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ավտոաշտարակի օգնությամբ նշված վայրից իջեցրել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Արմավիրի մարզի բնակիչ, 45-ամյա Արսեն Մ.-ին:

Այնուհետև «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրա կյանքը փրկել

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արսեն Մ.-ն իր գործընկերոջ հետ նշված բետոնե հսկայական սյունը ապամոնտաժելիս են եղել և նրա ինքնազգացողությունը վատացել է։ Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը քաղաքացիները հոգեբանական և առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

--00--ՀԶ