ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
ՀՀ զինված ուժերի զորամասերում ապրիլի 21-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման համալիր պարապմունքներ։
Ինչպես տեղեկացնում են ՊՆ-ից, բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, կապի միջոցների շահագործման և առաջին բուժօգնության ցուցաբերման կարգը, զինվորական ծառայության ընթացքում անվտանգության պահպանման կանոնները և հնարավոր պատահարների կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները։
--00--ՆՍ