«Լիվերպուլը» կդառնա չեմպիոն, եթե մնացած խաղերում 2 միավոր կորցնի․Գվարդիոլա

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

․

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի 30-րդ տուրից տեղափոխված խաղում «Բրայթոնին» 3:0 հաշվով հաղթելուց հետո հայտարարել է, որ «Լիվերպուլը» կդառնա չեմպիոն, եթե մնացած խաղերում իրենք 2 միավոր կորցնեն։ Այս մասին գրել է Sky Sports կայքը։

Երկու թիմերն էլ դեռ 6 հանդիպում պետք է անցկացնեն։ «Մանչեսթեր Սիթին» 1 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլի» նկատմամբ։

«Մինչև առաջնության ավարտը մնացել է մեկ ամիս և մենք գիտենք, թե ինչ պետք է անել։ «Լիվերպուլը» կդառնա չեմպիոն, եթե մենք մնացած բոլոր խաղերում չհաղթենք։ Եթե 2 միավոր էլ կորցնենք, կզրկվենք տիտղոսից։ Առջեւում իսկապես բարդ հանդիպումներ են։

Նախորդ հինգ տարում անհավանական աշխատանք ենք կատարել։ Ֆուտբոլիստները խաղադաշտում են թողնում բոլոր ուժերը։

Կևին Դե Բրույնեն գերազանց ֆուտբոլիստ է, երբ առողջ է ու լավագույն մարզավիճակում է։ «Բրայթոնի» դեմ նա գերազանց խաղաց»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

--00--ՆՍ