Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Լաչինը շրջանցող ավտոմայրուղի է կառուցվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

նկար

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ճանապարհաշինարարական աշխատանքներ են ընթանում, Լաչինը շրջանցող ավտոմայրուղի է կառուցվում, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ Լաչինը շրջանցող ավտոմայրուղին ունենալու է 32 կմ երկարություն, երթևեկելի մասի լայնությունը, ըստ նախագծի, 7 մետր է լինելու, ստորգետնյա մասի լայնությունը՝ 12 մետր, ճամփեզրերի լայնությունը՝ 5 մետր։Այս պահին ճանապարհներին արհեստական կցակառույցներ, ջրահեռացման համակարգեր են կառուցվում։ Ճանապարհի 22-րդ կիլոմետրում կառուցվում է նաև 139,5 մետր երկարությամբ կամուրջ։

--00—ԼՄ