Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

1591855108_9597449.jpg

Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է գալիք տարվա մրցաշարերի պաշտոնական օրացույցային պլանը, որտեղ նշված է, որ 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում`ապրիլին:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվելու է Երևանում:

2022 թվականին մայիսի 21-31-ը Երևանում կանցկացվի նաև բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

--00--ՀԶ