Լիովին աջակցում եմ Նիկոլ Փաշինյանի ջանքերին. Միշել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

l-198x0wh-1236x720z-0.6361.jpeg

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցին:

«Զրուցեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ շարունակելու Բրյուսելում մեր վերջին քննարկումները: Լիովին աջակցում եմ նրա և խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասի առաջմղմանն ուղղված բոլոր ջանքերին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը:

--00--ՀԶ