Գագարին ներդրումային ծրագրի վրա աշխատելու համար Կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
 

Կառավարությունում ստեղծվեց աշխատանքային խումբ՝ Գագարին ներդրումային ծրագրի վրա աշխատելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նշել է, որ ծրագիրը բարդ է, հավակնոտ և ռիսկային, բայց Դար հիմնադրամի թիմի, հոլանդական MVRDV-ի և խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների հետ այսպիսի ծրագիր իրագործելը մեծ պատասխանատվություն ու պատիվ է, իսկ թիրախավորված արդյունքը՝ բեկումնային։

Քերոբյանը նաև կարճ հոլովակի հղում է տեղադրել: Այն ներկայացնում ենք ստորև.

--00--ՀԶ