Մի շարք սպաներ բարեխիղճ ծառայության համար խրախուսվել են մեդալներով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

,

Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ N զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Մի շարք սպաներ բարեխիղճ ծառայության համար խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:

Զորամասի հրամանատարը շնորհավորել է պարգևների արժանացած զինծառայողներին, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար:

--00--ԱՀ