ԱԱ-2022-ում երկրպագելու եմ Կանադայի հավաքականին. Անչելոտի

մ

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անսպասելի պատասխան է տվել հարցին, թե որ հավաքականին է երկրպագելու նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ժամանակ:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում 0:1 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին եւ երկրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին:

«Ես երկրպագելու եմ Կանադայի հավաքականին: Նրանք վաղուց չէին նվաճել եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Բացի այդ Կանադան իմ երկրորդ տունն է: Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էլ ծնունդով Իտալիայի Աբրուցո մարզից է, ուստի կերկրպագեմ Կանադային»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է gazetta.it-ը:

Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում Կանադայի հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Բելգիայի եւ Մարոկկոյի հավաքականները:

--00--ՆՍ