Ողբերգական ավտովթար. Արագածոտնում ճակատ-ճակատի են բախվել Mercedes-ն ու 06-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

87

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմանում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 76 կմ հատվածում, Մաստարա գյուղի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են. 2-ը՝ Թալինի բժշկական կենտրոն, 3-ն էլ՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու Թալինի հրշեջ-փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

նկար