ՌԴ ԱԳ փոխնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ռուս

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուն, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, առաջին հերթին՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին այս տարվա փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման համատեքստում։

Քննարկվել են նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացմանը վերաբերող տարածաշրջանային խնդիրների մի շարք ասպեկտներ։

--00—ԼՄ