Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

.

Այսօր, ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններոմ Երևանի բնակիչ Հասմիկ Ա․-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Ֆրանսիայի հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն և հայտնվել գազոնի մեջ։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հասմիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալայանի անվան բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-ր վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Ռոման Խաչատրյանն ու Դավիթ Ներսիսյանը։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ։  Փաստի առթիվ Խ․ Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։  Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի​Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։