Արարատի մարզի Արբաթ գյուղում տուն է այրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

․

Ապրիլի 14-ին, ժամը 17։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում, տեղեկացնում են ԱԻՆ–ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։04-ին, մարվել՝ 19։39-ին։

--00--ԱՀ