Ադրբեջանը խաղաղության օրակարգի բանակցությունը փակուղի է տանում՝ վերածելով միջանցքային խոսակցության

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

նիկոլ

Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունները փորձում է փակուղի տանել։

«Ադրբեջանը, ի դեպ, այստեղ էլ փորձում է գործընթացը փակուղի մտցնել, ճանապարհների բացման հարցում մեր շահագրգռությունը փորձ անելով վերածել միջանցքային խոսակցության: Բայց ինչպես բազմիցս արձանագրել եմ, այս մոտեցումը բացարձակապես անընդունելի է մեզ համար:

Ուշադրության է արժանի այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգը իրականացնել այնպես, որ դրա արդյունքում Հայաստանի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ ընդհակառակը՝ ավելի խորանա: Կամ էլ՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության նոր հիմնավորում դառնա:

Այս է պատճառը, որ մենք այս հարցում պիտի ցուցաբերենք մաքսիմալ ճկունություն՝ միեւնույն ժամանակ հստակ պաշտպանելով մեր սկզբունքային դիրքորոշումներն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-հայտարարել է վարչապետը:

--00—ԼՄ