Փաշինյանը Քոչարյանին ասել է, որ իրեն հրավիրեն քննիչ հանձնաժողով, բայց շուտ տեղյակ պահեն․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

քոչարյան

«Ժողովուրդ». «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուշագրավ խոսակցություն է ծավալվել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որի հիմքի վրա ստեղծվել է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրեն եւս հրավիրեն քննիչ հանձնաժողով եւ հրավիրելուց առաջ մի քանի օր շուտ այդ մասին տեղյակ պահեն:

Նիկոլ Փաշինյանին կանչելու են քննիչ հանձնաժողով, իսկ թե երբ, հայտնի չէ, քանի որ հանձնաժողովը դեռեւս փաստահավաքության գործունեության փուլում է եւ այլ աշխատանքներ չի արել, մարդկանց չի հրավիրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ