Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

քաղաքական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում ՌԴ դեսպանության կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել երկու երկրների համար առանձնահատուկ կարևորություն ունեցող այս տարեթվի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ: 

--00--ԿԿ