ՌԴ-ն պետք է վերացնի Ադրբեջանը․ այդպիսի երաշխիքի դեպքում ես տեսնում եմ ՀՀ-ի ապագան ՌԴ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Ստեղծված իրավիճակում ես ՌԴ-ից մեծ ակնկալիքներ ունեմ, և ՀՀ-ի ապագան պատկերացնում եմ ՌԴ-ի հետ մի դեպքում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը:  

«Ինչպես Ուկրաինա մտնելուց առաջ Պուտինը կանգնեց, ասեց, այդպես էլ Ադրբեջան մտնելուց առաջ կասի, որ Ադրբեջանը Լենինի ու Ստալինի ստեղծած սուտ հանրապետությունն է, որտեղ ազգայնականներն էնքան նվերներ չէին ստացել, որ սկի չէին էլ կարող երազել, և այդ նվերները եղել են հայ ժողովրդի ու ՀՀ-ի հաշվին: Այ, երբ այսքանը կասի բացահայտ, հաջորդ օրը զորքը հրաման կտա մտնելու Ադրբեջան, ես կհավատամ: Իսկ քանի դեռ սա չկա, ես չեմ տեսնում, որ ՌԴ-ն նպատակ ունի ջնջել Ադրբեջանը մերձկասպյան ռեգիոնից»,- ասել է Մանասյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև Բրյուսելում կայացած Ալիև-Փաշինյան և Մոսկվայում սպասվող առաջիկա հանդիպմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: