Արմեն Ղևոնդյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից և նշանակվել Ղազախստանում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Արմեն-Ղևոնդյան..jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 8-ին որոշում է ստորագրել, որով Արմեն Ղևոնդյանն ազատվում է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ղևոնդյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:

Նույն օրը նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ղևոնդյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

--00--ՀԶ