«Հրապարակ»․ Խաչատուր Սուքիասյանը վիրավորված է Փաշինյանից, որ քաղաքապետ 33-ամյա Ավինյանին է տեսնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

28549742_0_0_1600_901_1920x0_80_0_0_db29261b

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախկին փոխվարչապետ, Երեւանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանն արդեն սկսել է ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Վերջին օրերին նա ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր անձանց եւ կուսակտիվի հետ։ Նախորդ օրն Էրեբունիում էր, մի քանի օր առաջ՝ Արաբկիրում, մեդալ էր շնորհում Տիգրան Մանսուրյանին եւ այլն։ ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ, Երեւանի ընտրությունները կարող են այս տարի կայանալ, գուցե անգամ՝ մինչեւ աշուն, քանի դեռ կուսակցությունը որոշակի ռեյտինգ ունի։ Բայց ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունվում Ավինյանի թեկնածությունը՝ շատերը կարծում են, որ նա չի անցնի։

Ավինյանին դեմ է, մասնավորապես՝ Խաչատուր Սուքիասյանը, ով վիրավորված է Փաշինյանից, որ նա 33-ամյա Ավինյանին նախընտրել է իրենից։ Նա չի մոռացել, որ Ավինյանը բացահայտ քննադատեց ՔՊ-ին՝ Սուքիասյանին ԱԺ ցուցակ մտցնելու համար (բիզնեսը քաղաքականություն բերելու համար), եւ ինքն էլ դուրս գալով կառավարությունից՝ հրաժարվեց մասնակցել ընտրություններին։ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաեւ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով փորձում է բարձրացնել իր ռեյտինգը եւ ապացուցել, որ ինքն ավելի շատ ձայն կստանա, քան Ավինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00--ՀԶ