ՌԴ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ին պաշտպանունակության ամրապնդման և սահմանների անվտանգության հարցում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Հանդիպմանն անդրադարձ է եղել առաջիկայում ՌԴ-ի կողմից նախատեսվող ներդրումներին ու աջակցությանն ինչպես տնտեսական, այնպես էլ պաշտպանության ոլորտներում։

«Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից մենք կշարունակենք աջակցել ՀՀ-ին պաշտպանունակության ամրապնդման և սահմանների անվտանգության հարցում, և, իհարկե, որպես հիմնական տնտեսական գործընկեր, որպես օտարերկրյա ներդրող՝ կշարունկենք վեր հանել նոր ծրագրեր, որոնք թույլ կտան ապահովելու մեր առևտրի կայունությունը, հիմնելու նոր արտադրական հզորություններ, աշխատատեղեր»,-ասաց Լավրովը։

Նա նաև տեղեկացրել է, որ այս պահին պատրաստվում է առաջարկների հերթական փաթեթը, որոնք ուղղված են ՀՀ-ի տնտեսության մեջ ռուսական ներդրումներն էականորեն լրացնելուն ։