Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կոչ է արել ԱՄՆ Պետքարտուղարությանը չվաճառել F-16  ինքնաթիռներ Թուրքիային 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 8, 24News

նկար

Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոնը կոչ է անում Պետքարտուղարությանը հրաժարվել վաճառել Թուրքիային F-16 ժամանակակից կործանիչներ։ Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում։ 

«Մեծ սխալ կլիներ Պետքարտուղարության համար վաճառել F-16 կործանիչներ Թուրքիայի ավտորիտար վարչակարգին, որը չի կատարում ՆԱՏՕ-ի առջև ունեցած իր պարտավորությունները։ Էրդողանի վտանգավոր առաջարկն ընդունելը նրան կխրախուսի շարունակել խախտել մարդու իրավունքները և Թուրքիայի չարագործություններն արտասահմանում», - ասել է նա։

--00—ԼՄ