Պարզեցվել է սոցիալական նպաստների ու հրատապ օգնության, ավանդների փոխհատուցման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News

277759716_346657447506079_8858008215357729939_n.jpg

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման և դրա հիման վրա տրամադրվող աջակցության, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման գործընթացները հստակեցնող կարգերում փոփոխություններ են իրականացվել։

Ըստ այդմ, պարզեցվել է ընտանեկան, սոցիալական նպաստների ու հրատապ օգնության, ինչպես նաև ավանդների փոխհատուցման կանխիկ վճարումների իրականացման գործընթացը․ թղթային ցուցակները փոխարինվել են էլեկտրոնայինով, ինչը թույլ կտա այսուհետ ավելի արագ կազմակերպել նպաստների և ավանդների փոխհատուցման վճարումները։

 Իրականացված փոփոխությունների արդյունքում՝ սահմանվել են համապատասխան իրավակարգավորումներ՝ սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառած խմելու ջրի դիմաց նվազ սակագների կիրառման նպատակով տեղեկատվության փոխանակման գործընթացների ապահովման վերաբերյալ։

Վերանայվել է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմը, որում ներառվել է նաև ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցությունը։

--00--ՀԶ