ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ Բուչայում տեղի ունեցածը պարզելու համար պետք է անկախ քննություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

աշխարհ

Ուկրաինայի Կիևի շրջանի Բուչա քաղաքում «բեմադրվածի» իրական հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է անկախ, անաչառ ու իրական հետաքննություն։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ուկրաինական և արևմտյան գրեթե բոլոր լրատվամիջոցները նկարներ էին հրապարակել Կիևի մարզի Բուչա քաղաքից այն բանից հետո, երբ ռուսական զորքերը նահանջել էին ու բնակավայր էր մտել ուկրաինական բանակը։ Ըստ այդ նկարների, քաղաքի փողոցներում ընկած էին կապված ձեռքերով մարդկանց սպանված մարմիններ։ Կիևն ու արևմտյան երկրներն անմիջապես մեղադրել էին ռուսական կողմին սպանդ իրականացնելու մեջ։

--00--ԿԿ