Արաբական պետությունների լիգայի երկրները պատրաստ են միջնորդ լինել ՌԴ-Ուկրաինա բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

․

Արաբական պետությունների լիգայի երկրները պատրաստ են միջնորդ լինել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳ նախարարը:

Արաբական պետությունների լիգայի երկրները կոչ են անում դիվանագիտական ճանապարհով լուծել Ուկրաինայի շուրջ ստեղծված հակամարտությունը։

--00--ԱՀ