Մենք որևիցե մեկի ձեռքը չենք բռնել, թող ուրիշը Փաշինյանին հեռացնի, միայն ուրախ կլինենք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Մենք որևիցե մեկի ձեռքը չենք բռնել, թող ուրիշը Փաշինյանին հեռացնի, միայն ուրախ կլինենք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ հենց Քոչարյանը պետք է գա իշխանության, այլ ոչ թե «Սասնա ծռերից» մի նոր, հերթական արկածախնդիր, օրինակ՝  Տիգրան Խզմալյանը։

Պատգամավորի կարծիքով՝ ընդդիմության հանրահավաքը հույսի վերականգնում է, ամեն ինչ դեռ կորած չի, և շատ կարևոր է, որ որքան հնարավոր է շատ մարդ գա։ 

Ըստ Խամոյանի՝ անհրաժեշտ է արձանագրել, որ Փաշինյանը մեկ հանրահավաքով չի հեռանալու, սպասվում է համառ և ոչ արագ աշխատանք։ 

Մանրամասները՝ տեսանյութում։