Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

 

տռռեգտեռգ

Այսօր՝ ապրիլի 3-ին, ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Աշտարակի ԳԱԻ պոստի» հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, և կրակը մեծ արագությամբ տարածվում է խնձորի այգիներ, որոնք հիմնադրվել են դեռ խորհրդային տարիներին ու հայտնի են իրենց «Դեմիրճյան» տեսակի խնձորներով:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը,  արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների արագ արձագանքման և օպերատիվ գործողությունների արդյունքում Արագածոտնի մարզում հնարավոր եղավ փրկել մոտ 2-3 հեկտար խնձորի այգիները:

Աշտարակի հրշեջները կարողացել են նախ կանխել կրակի տարածումը, ապա՝ մարել այն:

--00--ՍԳ