ԱՄՆ-ն կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

․

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։Այս մասին նշված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության «Թվիթեր»-ի գրառման մեջ:

«Մենք ողջունում ենք հայտարարությունը, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի կունենան վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև բանակցությունները: Կոչ ենք անում ավելի մեծ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին և վերահաստատում աջակցությունը բոլոր առկա խնդիրների դիվանագիտական լուծմանը»,- նշված է գրառման մեջ:

--00--ԱՀ