ՀՀ-ին մատաղացու գառի պես տանում են Թուրքիա, որ մորթեն, կապիտուլիացիոն նոր «բարձունքներ» կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Քանի ՀՀ-ի գործող իշխանությունները կան, մենք կարող ենք ակնկալել մի բան՝ նոր կապիտուլյացիոն «հաղթանակներ» և նոր կապիտուլյացիոն «բարձունքների» արձանագրում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

«Ադրբեջանը երբեք չի հանգստանալու, նա կհանգստանա երբ վերցնի Երևանը: Իսկ մենք այսօր թուրք-ադրբեջանական նկրտումները կանխելու ոչ մի ռեսուրս չունենք, որովհետև այս պարտված իշխանությամբ, դու չունես որևէ ռեսուրս: Քաղաքագիտական, դասագրքային նորմ է․ որևէ պետություն այսպիսի իշխանությամբ չի կարող որևէ դրական հանգրվանի գնալ, այն էլ այսպիսի բարդ բանակցություններում դա հնարավոր չէ: ՀՀ իշխանություններն իրենց, այսպես կոչված, խաղաղության թեզով բացում են պրոբլեմների մի մեծ արկղ»,- նշել է Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: