Հայաստանն անվտանգության միայն մեկ իրական երաշխիք կարող է ունենալ` սեփական ուժեղ Բանակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

 

տռռեգտեռգ

2016-ի Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան այցելեց, Նախագահ Սերժ Սարգսյանը շատ կոնկրետ հարցեր ուղղեց նրան, որից հետո Մեդվեդևը երկար կմկմալով փորձում էր բացատրել, թե ինչու Ռուսաստանը չկարողացավ զսպել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ:Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը.

«44-օրյա պատերազմից հետո ռուսաստանցի մի այլ պաշտոնյա, որի հետ զրուցելու առիթ էր ընձեռնվել ինձ, նույնկերպ կմկմալով փորձում էր համոզել, որ դե հիմա այսպիսինն են ժամանակակից իրողությունները` Թուրքիան ու Ադրբեջանը կարող են առանց Ռուսաստանի կարծիքը հաշվի առնելով պատերազմ սկսել Հարավային Կովկասում:

Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն սկսելուն էլ զուգահեռ ռուսական կողմը վստահեցնում էր մեր ժողովրդին, որ կարող ենք հանգիստ լինել` մեզ վտանգ չի սպառնում: Անկեղծ ասած` այս վերջին հավաստացումներին ավելի շատ հավատացի, քան նախորդ երկրորդ դեպքում էր: Բայց հիմա երբ տեսնում եմ, թե ինչպես է Ադրբեջանի ՊՆ-ն շփվում ռուսական կողմի հետ, ինչպիսի քաղաքական ապտակներ է Բաքուն հասցնում Մոսկվային ու ինչպես է Ալիևը օգնում Զելենսկուն, մեջս իսկապես շատ հարցեր են սկսում ծագել:
Ինչի՞ն հավատալ:

Գիտե՞ք, խնդիրն իսկապես շատ ծավալուն և բովանդակային է: Պարզ է, որ Հայաստանն անվտանգության միայն մեկ իրական երաշխիք կարող է ունենալ` սեփական ուժեղ Բանակը: Բայց նաև շատ կարևոր է, որ մեր դաշնակիցների մոտ էլ ամեն ինչ լավ լինի: Որ կայուն լինեն ու կանխատեսելի»:

--00--ՍԳ