Թուրքիան պատրաստ է Պուտինի և Զելենսկիի հանդիպումը կազմակերպել. Էրդողան

timthumb(4).jpg

Թուրքիան հույս ունի, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը օգուտ կբերի բանակցային գործընթացին և պատրաստ է կազմակերպել երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը։ Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ողջունելով երկու երկրների պատվիրակություններին։

«Բարի գալուստ Թուրքիա և մեր Ստամբուլ։ Մենք ուրախ ենք ընդունել ձեզ այս ճգնաժամային օրերին, շատ ջանքեր ենք գործադրել մեր երկրների կողմից։ Ուկրաինայի հակամարտությունը մեզ շատ է տխրեցնում։ Այս հանդիպումը կարող է հնարավորություն տալ անցնել հաջորդ փուլին՝ երկու երկրների առաջնորդների հանդիպմանը։ Մենք պատրաստ ենք նման հանդիպում կազմակերպել», - ասել է նա։

--00—ՀԶ