Դոնբասից և Ուկրաինայից ավելի քան 472 հազար մարդ ժամանել է Ռուսաստան

Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստանի տարածք ժամանած քաղաքացիների թվաքանակը մարտի 28-ի առավոտվա դրությամբ գերազանցել է 472 հազարը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցներում, տեղեկացնում է է «Արմենպրես»-ը:

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից (ԼԺՀ) եւ Ուկրաինայից արդեն ժամանել է ավելի քան 472 հազար մարդ, այդ թվում գրեթե 100 հազար երեխա: Նրանցից գրեթե 144 հազարը Ռուսաստանի քաղաքացիներ են, շուրջ 269 հազարն ունի Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների քաղաքացիություն, գրեթե 60 հազարն՝ Ուկրաինայի եւ այլ պետությունների քաղաքացիներ են»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա ճշտել է, որ ՌԴ-ի սահմանը ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի կողմից դեպի Ռոստովի մարզ հատել է ավելի քան 397 հազար մարդ, մնացած 75 հազարը ժամանել է անմիջականորեն Ուկրաինայի տարածքից Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի մարզերի եւ Ղրիմի Հանրապետության անցակետերով: Այժմ 24 հազարից ավելի փախստականներ են գտվում ժամանակավոր տեղավորման կետերում Ռուսաստանի 34 տարածաշրջաններում, նրանց թվում 10 հազարից ավելին երեխաներ են:
 

--00--ՀԶ