ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ Վեդիի ընտրություններում հաղթանակ է տարել ՔՊ-ն

 

24452_Yntrutyun_M.jpg

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վեդի համայնքի համամասնական ընտրությունների նախնական արդյունքները։

Ըստ այդմ`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 13 139 ձայն, «Իմ հզոր համայք» կուսակցությունը՝ 9 694։

Քվեարկությանը մասնակցել է 23 378 ընտրող, ինչը կազմում է ընտրողների 63 տոկոսը:

Նշենք, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Վեդի համայնքապետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, հենց նա էլ կդառնա համայնքապետ:

--00--ՀԶ